Հարգելի՛ օգտատեր, շնորհակալություն ենք հայտնում "Բեռլին-Խեմի" ԲԸ հայաստանյան ներկայացուցչության (այսուհետ՝ «Ընկերություն») սոցիալական ցանցերի և առցանց համայնքի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար։
Եթե ցանկանում եք մեկնաբանել կամ հրապարակում կատարել այս ալիքներում, ապա պետք է իմանաք որոշ բաներ։ Ընկերության առաքելությունն է բարելավել մարդկանց կյանքը՝ հիվանդներին տրամադրելով բարձրորակ արտադրանք։ Այս նպատակին հասնելու համար Ընկերությունն ունի սոցիալական և բարոյական պարտականություն՝ ընդունել, աջակցել և խրախուսել էթիկապես ճիշտ վարքագիծ՝ համաձայն ազնվության, արդարության և թափանցիկության արժեքների, որոնք միշտ նրան բնորոշ են եղել։ Ընկերությունն ընդունել է այս սկզբունքները և դեմ է ցանկացած գործողության կամ մոտեցման, որը կարող է խրախուսել կամ նույնիսկ հանդուրժել դրանց հետ անհամատեղելի վարքագիծը։ Ընկերությունը գործում է հատուկ դրույթներով կարգավորվող ոլորտներում, հետևաբար, ցանկացած քննարկում պետք է համապատասխանի ստորև նշված օգտագործման պայմաններին: Ձեր տվյալները կմշակվեն գործող օրենքներին համապատասխան: Ավելին իմանալու համար սեղմեք այստեղ:
Ընկերության սոցիալական ցանցերից և առցանց համայնքներից որևէ մեկում («Ալիքներ») հրապարակված գրառումներից որևէ մեկին հաղորդագրություն հրապարակող կամ պատասխանող ցանկացած օգտատեր համաձայնվում է պահպանել օգտագործման այս պայմանները, որոնք կգործեն Ընկերության կամ սոցիալական հարթակների և օգտագործվող առցանց համայնքների սեփականատեր հանդիսացող ընկերությունների կողմից օգտատերերին տրամադրված պայմաններին և դրույթներին կամ այլ իրավական ծանուցումներին զուգահեռ։
Հնարավորության դեպքում տրամադրված բժշկական և գիտական տեղեկատվությունը միայն տեղեկատվական նպատակներով է և չի կարող դիտարկվել որպես բժշկական միջամտությանը փոխարինող մասնագիտական խորհրդատվություն կամ բուժման որևէ անհատական ցուցումների տրամադրում։
Օգտատերն ընդունում է, որ այն դեպքերում, երբ հրապարակումը թույլատրվում է, ցանկացած տվյալ, տեքստ, գրաֆիկա, պատկեր, դրանց ընտրություն և դասավորություն, ինչպես նաև ցանկացած այլ նյութ, որն Օգտատերը որոշում է հրապարակել ընտրված ալիքի ՏՏ գործառույթների և գործիքների միջոցով («Բովանդակություն»)․ դրանք ստեղծած անձի բացառիկ պատասխանատվությունն են։
Թույլատրվում են մեջբերումներ, լայքեր և մեկնաբանություններ, սակայն Ընկերության կամ որևէ այլ դեղագործական ընկերությունների արտադրանքի կամ բուժման տարբերակների վերաբերյալ քննարկումները թույլատրված չեն։
Կառավարումը և մոդերացիան վստահված են պատասխանատու անձանց, ովքեր պարբերաբար ստուգում են հրապարակված հաղորդագրությունները (ամեն աշխատանքային օր՝ ժամը 9:00-ից մինչև 18:00) Ամեն դեպքում, օգտատերն ընդունում է, որ համապատասխան Ալիքը կառավարող Ընկերությունը չի կարող որևէ կանխարգելիչ վերահսկողություն իրականացնել Բովանդակության նկատմամբ` հրաժարվելով օգտատերերի կողմից վերբեռնված, հրապարակված կամ այլ կերպ տրամադրված Բովանդակության համար որևէ պատասխանատվությունից։
Նշված դեպքերում օգտատերը նաև ընդունում է, որ Ալիքը կարող է թույլատրել հրապարակված Բովանդակության փոխանակումը այլ սոցիալական ցանցերի հետ։ Համապատասխան Ալիքը շահագործող Ընկերությունը չի վերահսկում Բովանդակության հետագա մշակումը և հրաժարվում է դրա հետ կապված որևէ պատասխանատվությունից կամ պարտավորությունից։
Ընկերությունը կանի հնարավորը՝ օգտատերերի մեկնաբանություններին և հարցերին պատասխանելու համար, սակայն չի կարող անդրադառնալ որոշ թեմաների, ինչպիսիք են իրավական դաշտի հետ անմիջականորեն կապված հարցերը, գաղտնի տեղեկատվությունը կամ բժշկական խանգարումների հետ կապված տեղեկատվությունը։ Եթե հնարավոր չէ պատասխանել մեկնաբանությանը, կարող է ուղարկվել անձնական հաղորդագրություն՝ պատճառաբանությամբ, եթե դա թույլատրվում է ընտրված ալիքի ֆունկցիոնալությամբ։
Ամեն դեպքում, օգտատիրոջը խստիվ արգելվում է ուղարկել հաղորդագրություններ, որոնք պարունակում են.
Ավելին, օգտատերը հաստատում է, որ.
Ընկերությունն իրավունք է վերապահում միջամտել՝ հնարավորինս շուտ՝ հեռացնելով ցանկացած գրառում, որն, Ընկերության հայեցողությամբ, կարող է համարվել օգտագործման սույն պայմաններին անհամապատասխան։
Օգտատերը ճանաչում է Ընկերության իրավունքը/պարտավորությունը ձեռնարկել ցանկացած միջոցառում, որով իրավասու մարմինները կարող են պահանջել Ընկերությունից բացահայտել այն անձի ինքնությունը, ով կարող է ուղարկած լինել նշված նյութերը։ Ընկերությունը որևիցե պատասխանատվություն չի կրում Ձեր կամ այլ օգտատերերի կողմից տեղադրված որևէ Բովանդակության հետևանքով առաջացած, դրա հետ կապված կամ դրանից բխող ցանկացած կորստի կամ վնասի համար։
Սույն օգտագործման պայմանները կամ օգտագործվող Ալիքի վարքագծի կանոնները բազմիցս խախտող օգտատերերի նկատմամբ Ընկերությունը իրավունք է վերապահում (եթե տեխնիկապես թույլատրվում է) կիրառել արգելք կամ արգելափակում՝ հետագա միջամտությունը կանխելու և օգտատիրոջ մասին սոցիալական հարթակի ադմինիստրատորներին հաղորդելու համար։
Ընկերությունը կարող է սոցիալական բովանդակության շրջանակներում տրամադրել հղումներ կայքերին կամ դրանց տվյալները, սակայն Ընկերությունը պատասխանատվություն չի կրում նման կայքերի ճշգրտության կամ բովանդակության համար և պատասխանատվություն չի կրում նման բովանդակության հետևանքով առաջացած որևէ վնասի համար։
Ընկերության կողմից գործարկվող որևէ Ալիքում հրապարակումներ անելով՝ օգտատերերը հաստատում և համաձայնում են, որ իրենց հրապարակումները և ցանկացած գաղափար, տեխնիկա կամ բովանդակություն կարող են ազատորեն օգտագործվել Ընկերության կողմից ցանկացած ձևով և ցանկացած լրատվամիջոցում, ներառյալ ֆորումները, ցանկացած այլ կայքերը և Ընկերության սոցիալական ցանցերի էջերը, ինչպես նաև դրա առևտրային գործունեության մեջ։ Հետևաբար, օգտատերերին խորհուրդ է տրվում չներկայացնել այնպիսի գաղափարներ, նյութեր կամ բովանդակություն, որոնք ցանկանում են գաղտնի պահել կամ որոնց համար ակնկալում են փոխհատուցում ստանալ։
Խնդրում ենք չօգտագործել այս ալիքը դեղերի անբարենպաստ երևույթների կամ կողմնակի ազդեցությունների մասին հաղորդելու համար։ Ընկերության արտադրանքի օգտագործումից հետո կողմնակի ազդեցությունների կամ անբարենպաստ երևույթների դեպքում Դուք պետք է անմիջապես դիմեք ձեր բժշկին, դեղագործին կամ որևէ այլ առողջապահական մասնագետի։ Դուք կարող եք ցանկացած անբարենպաստ երևույթի մասին անմիջապես հայտնել Ընկերությանը և իրավասու մարմիններին հետևյալ հղումով https://berlin-chemie.am/hy/Դեղազգոնություն.html