- հոդվ. 14 (EU) 2016/679 (“GDPR”) Կանոնակարգ
Սույն գաղտնիության ծանուցումը նկարագրում է, թե ինչպես է "Բեռլին-Խեմի" ԲԸ հայաստանյան ներկայացուցչությունը («Menarini»), [Հայաստան, 0010, Երևան, Արամի փող., 4 շենք, բն.3] մշակում Ձեր անձնական տվյալները, երբ Դուք օգտագործում եք Ձեր էջը սոցիալական ցանցերում, ինչպիսիք են, օրինակ, Facebook, YouTube, Twitter, Instagram կամ LinkedIn և նմանատիպ ցանցերը կամ պորտալները (նաև «Սոցիալական ցանցեր»)՝ այդ սոցիալական ցանցերում Menarini-ի էջերի հետ փոխազդելու կամ Menarini-ի կայքերը ուսումնասիրելու համար՝ մուտք գործելով այդ սոցիալական ցանցեր:
Սույն փաստաթուղթը վերաբերում է միայն Menarini-ի կողմից իրականացվող անձնական տվյալների մշակման գործողություններին. Ձեր տվյալները, ըստ էության, հավաքագրվում և մշակվում են առաջին հերթին այն սոցիալական ցանցի կողմից, որտեղ ունեք պրոֆիլ (որը հանդես է գալիս որպես Ձեր անձնական տվյալների «Տվյալների վերահսկիչ»), և միայն այն դեպքում, եթե Դուք փոխազդում եք Menarini-ի սոցիալական հաշիվների, էջերի և/կամ կայքերի հետ, Menarini-ն մուտք կունենա և կմշակի ձեր մասին սոցիալական ցանցի կողմից պահվող տվյալների մի փոքր մասը։ Menarini-ն «Տվյալների անկախ վերահսկիչ» է, որը վերաբերում է Ձեր մասին համապատասխան սոցիալական ցանցից ստացված անձնական տվյալներին. սա նշանակում է, որ սոցիալական ցանցերը և Menarini-ն անկախ են որոշում Ձեր մասին այն անձնական տվյալների մշակման նպատակներն ու մեթոդները, որոնց նրանք համապատասխանաբար հասանելիություն ունեն։
Menarini-ի կողմից իրականացվող մշակման գործողությունները նկարագրված են ստորև։ Եթե հետաքրքրված եք իմանալ, թե ինչպես են սոցիալական ցանցերը մշակում Ձեր տվյալները, մենք ձեզ հրավիրում ենք ծանոթանալ Ձեր սոցիալական ցանցի էջ(եր)ում առկա գաղտնիության քաղաքականությանը։
Եթե Դուք փոխազդում եք Menarini սոցիալական ցանցի հաշվի/էջի/պրոֆիլի հետ («Էջ»), Menarini-ն կարող է մշակել Ձեր մասին հետևյալ անձնական տվյալները, որոնք ստացվել են Ձեր պրոֆիլից.
անուն, ազգանուն, օգտատիրոջ անուն և այլ կենսագրական և մասնագիտական տեղեկություններ, տարիք, սեռ, տեղեկություններ, որոնք կամավոր կերպով բացահայտվել են կամ փոխանցվել են սոցիալական ցանցի միջոցով՝ գրառումների կամ այլ գործառույթների միջոցով, ձեր սոցիալական ցանցային գործունեությունը Menarini էջում և սոցիալական ցանցերում, ինչպիսիք են՝ լայքերը, մեկնաբանությունները, հրապարակային գրառումները, թեգերը և հեշթեգերը, Menarini-ին ուղղված անձնական հաղորդագրությունների բովանդակությունը։
Բացի այդ, սոցիալական ցանցը, եթե Դուք տվել եք Ձեր համաձայնությունը ձեր սոցիալական ցանցի պրոֆիլի և զննարկիչի (browser) կարգավորումների միջոցով, կարող է Menarini-ին տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն համացանցում զննարկելիս Ձեր կողմից արտահայտված գործողությունների և նախընտրությունների մասին: Այս տեղեկատվությունը կարող է նաև հավաքագրվել այնպիսի գործիքների միջոցով, ինչպիսիք են քուքիները, վեբ-բիքոնները և պիքսելային թեգերը. լրացուցիչ տեղեկությունների համար խորհուրդ ենք տալիս ծանոթանալ Ձեր զննարկչի կարգավորումներին, Ձեր սոցիալական ցանցի պրոֆիլի կարգավորումներին կամ այցելած կայքերի քաղաքականությանը։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ երբ այս գործիքներն օգտագործվում են Menarini կայքերում, համապատասխան տեղեկատվությունը պարունակվում է համապատասխան քուքիների և գաղտնիության քաղաքականություններում։ Մենք պարզաբանում ենք, որ եթե Դուք մուտք եք գործել Ձեր սոցիալական ցանցի հաշիվ և համացանց եք մուտք գործում նույն սարքից, ապա Menarini-ն կարող է հայտնաբերել Ձեր սոցիալական ցանցի պրոֆիլին վերաբերող որոշ տվյալներ, ինչպիսիք են տարիքային խումբը, լայքերը և այլն, և որոշ դեպքերում նույնականացնել ձեզ։
Ձեր տվյալները կմշակվեն հետևյալ նպատակներով.
Եթե դուք հրապարակում եք երրորդ կողմերին վերաբերող տվյալներ, ապա պատասխանատու եք տվյալների հավաքագրման և համաձայնության բոլոր պահանջներին համապատասխանելու համար՝ ըստ տվյալների պաշտպանության գործող օրենքների։
Ձեր մասին Menarini-ի կողմից Ձեր սոցիալական ցանցի էջի միջոցով ստացված տվյալների մշակման Ձեր համաձայնության վերաբերյալ բացատրում ենք հետևյալը. (i) համապատասխան համաձայնությունները Դուք տալիս եք սոցիալական ցանցերում գրանցվելիս, և կարող եք դրանք անհատականացնել ցանկացած պահի (սակայն Menarini-ն որևէ վերահսկողություն չունի այս գործողությունների նկատմամբ. դրանք ամբողջությամբ կառավարվում են սոցիալական ցանցերի կողմից). (ii) Menarini-ի կողմից մշակվող տվյալները սոցիալական ցանցի կողմից տրամադրված տվյալներն են. սա նշանակում է, որ Menarini-ն պատասխանատու չէ սոցիալական ցանցի կողմից տեղեկատվության որևէ չարտոնված բացահայտման կամ անցանկալի գովազդ/հաղորդագրություններ ստանալու համար, որոնք խախտում են Ձեր ընտրած տարբերակները:
Ձեր տվյալները կմշակվեն հիմնականում էլեկտրոնային եղանակով և կմուտքագրվեն ընկերության տեղեկատվական համակարգեր՝ համաձայն տվյալների գաղտնիության մասին գործող օրենսդրության, ներառյալ տվյալների անվտանգության և գաղտնիության ասպեկտները՝ համաձայն օրինականության և արդարության սկզբունքների։ Տվյալները կպահպանվեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է կոնկրետ նպատակներին հասնելու համար. ամեն դեպքում, պահպանման ժամկետը որոշելու համար օգտագործվող չափանիշը հիմնված է օրենքով թույլատրված ժամկետների պահպանման և մեր արխիվների տվյալների նվազագույնի հասցնելու, պահպանման սահմանափակման կամ ռացիոնալ կառավարման սկզբունքների վրա։
Հետևյալ կատեգորիաներին պատկանող Menarini-ի աշխատակիցներն իրավասու են մշակել օգտատիրոջ տվյալները՝ տեխնիկական և վարչական անձնակազմ, տեղեկատվական տեխնոլոգիաների անձնակազմ, արտադրանքի մենեջերներ, ներքին աուդիտի և համապատասխանության անձնակազմ, ինչպես նաև այլ աշխատակիցներ, որոնց համար տվյալների մշակումը անհրաժեշտ է իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու համար:
Տվյալները կարող են նաև փոխանցվել այլ երկրներում և/կամ ԵՄ-ից դուրս («Երրորդ երկրներ») Menarini խմբի այլ ընկերություններին (նույնպես գտնվում են արտերկրում)՝ վարչական և հաշվապահական նպատակներով։
Բացի այդ, տվյալները կարող են փոխանցվել, այդ թվում՝ երրորդ երկրներում, Menarini-ի վերահսկող մարմնին, երրորդ կողմերին, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաների և ամպային հաշվարկային ծառայությունների մատակարարները և ենթամատակարարները, Menarini-ի էջերը կառավարող ցանցային ծառայությունների մատակարարները և Menarini-ի անունից խորհրդատվական գործունեություն (օրինակ՝ հարկային, վարչական և այլն) իրականացնող ընկերությունները, հաստատություններին, իշխանություններին, պետական մարմիններին՝ իրենց ինստիտուցիոնալ նպատակների համար՝ գործող օրենսդրության հիման վրա, երրորդ կողմերին՝ աուդիտների, միաձուլումների և ձեռքբերումների դեպքում (նաև արտերկրում): Ստացողները պետք է մշակեն տվյալները վերը նշված նպատակներով և գործող օրենքներին համապատասխան։
****
Խնդրում ենք կապվել մեզ հետ վերը նշված հասցեով, եթե Դուք՝